News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» սպանությունից հետո առավել հայտնի դարձած Դավիթ Իսպիրյանի գործով բեկում է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի շրջանակներում դատախազը փոխել է մեղադրանքը՝ էականորեն մեղմացնելով այն:

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածների անհիմն լինելու վերաբերյալ իրենք բարձրաձայնել էին դեռ նախաքննության ընթացքում, համապատասխան միջնորդությամբ էին հանդես եկել՝ արարքը վերաորակելու առումով, սակայն միջնորդությունը մերժվել է: Դատաքննության ընթացքում փաստերի հետազոտման ժամանակ պարզվել է դրանց անհիմն լինելու, դատախազը միջնորդել է փոխել մեղադրանքը՝ հանելով ՔՕ-ի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասը, հրաժարվել է նաեւ խուլիգանության մեղադրանքից, այժմ Դավիթ Իսպիրյանը մեղադրվում է սպանության փորձի, ապօրինի զենք կրելու եւ ապօրինի սահմանը հատելու համար:

Հիշեցնենք, որ Դավիթ Իսպիրյանը 2011թ Կիևյան փող. 2բ շենքի բակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ապա Արթուր Ղալումյանին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, իր կողմից ապօրինի կերպով կրակվող հրազենով, կրակել է նրա ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով։ Դրանից բացի՝ 2015թ նա Ուկրաինայի հանրապետության քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք։ Դատախազը խնդրել է նիստեր նշանակել մինչեւ օգոստոս ամիսը՝ իր ամենամյա արձակուրդ մեկնելը:

Ի դեպ, Դավիթ Իսպիրյանը հենց այն երիտասարդն է, ում մոտ այցելել էր «Երրորդմասցի Լյովիկը» սպանության օրը: Նա «Արաբկիրցի Վլադի» որդին է եւ նրանց է պատկանում «Հաղթանակ» զբոսայգում գործող «Իսպիրնոց» կոչվող խորտկարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ