Մոտ 60 ցուցարար է բերման ենթարկվել Բաղրամյան պողոտայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ոստիկանության Արաբկիրի բաժնի շենքի մոտ նշել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա հայտարարեց, որ իրենց պայքարը սրանով չի ավարտվում, եւ այսօր ավելի ուշ իրենք հանդես կգան հայտարարությամբ:
Ակտիվիստը նշեց, որ այս պահին պարզում են, թե քանի հոգու են բերման ենթարկել, որքան են պահելու:
«Նրանք հատկապես այդ ժամն էին ընտրել ցուցարարներին հեռացնելու, քանի որ ովքեր գիշերում են Բաղրամյան պողոտայում, այդ պահին տանն են լինում: Դրա համար էլ կես ժամ տվեցին, որ ցուցարարների թիվը քիչ լինի եւ մարդկանց բերման ենթարկելը հեշտ լինի»,-ընդգծեց Մաքս Սարգսյանը, հավելելով, որ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել:
Այս պահին ոստիկանության բաժնի մետ են բերման ենթարկվածների հարազատները: Այստեղ ժամանեցին նաեւ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի երկու ներկայացուցիչներ:
Այստեղ է նաեւ շտապօգնության մեքենան: Հնարավոր է բերման ենթարկվածներից որեւէ մեկի ինքնազգացողությունն է վատացել: