News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2013/2015թթ. Եվրամիության ծրագիրը Հայաստանում օգնել է 17 հայրենադարձների։ Այս մասին հուլիսի 7-ին՝ միգրանտների համար ստեղծված ռեսուրս կենտրոնները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ, հայտարարեց People in Need չեխական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Հովհաննիսյանը։

Կենտրոնները գործում են 2013թ. հուլիսի 1-ից ԵՄ աջակցությամբ եւ Հայ օգնության միության (Armenian Relief Society) օժանդակությամբ։ 2 տարվա ընթացքում կենտրոնները մասնագիտացված դասընթացներ են կազմակերպել 278 պոտենցիալ հայրենադարձների համար, որոնց 55 տոկոսը աշխատանք է գտել։ Միգրացիոն իրավունքի հարցերով խորհրդատվություն է ստացել 8 հազար մարդ։

Կենտրոնները բիզնես հմտությունների դասընթացներ են կազմակերպել։ Ստացած դիմումներից ընտրվել են 17-ը, որոնց համար դրամաշնորհներ են հատկացրել։ «Դրանք հատկացվել են ոչ թե կանխիկ դրամով, այլ ապագա բիզնեսի համար անհրաժեշտ գույքի տեսքով։ Ընդ որում, այդ  գույքը միայն գտնվում է նրանց ղեկավարության ներքո, բայց նրանց չի պատկանում։ Մոնիթորինգի արդյունքում կորոշենք, հանձնել արդյոք նրանց այդ գույքը վերջնականապես, թե ոչ»,- NEWS.am-ի թղթակցին պարզաբանեց Ֆիլիպ Հովհաննիսյանը։

Ստեղծված 17 փոքր ձեռնարկություններում աշխատում են 60 մարդ։ Հիմնականում դա ընտանեկան բիզնես է, բայց կան նաեւ վարձու աշխատակիցներ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ