News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում հերքել են լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, որ երկրում կասեցվել է զինվորականներին պահեստազորի տրամադրության տակ ուղարկելը։

«Մամուլում շրջանառվող լուրերը, թե զինծառայողներին չեն ուղարկում պահեստազորի տրամադրության տակ, չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ ռազմական ծառայության պետական գերատեսչության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւը, հայտնում է ԱՊԱ-ն։

Օրուջեւը նշել է, որ նախագահ Ալիեւի հրամանով հուլիսի 1-ից կիրականացվի ինչպես զորակոչ, այնպես էլ զինծառայողների տեղափոխումը պահեստազորի տրամադրության տակ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ