News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ,  ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը եւ Ֆինանսական հետախուզության մարմինների համակարգող խորհրդի (ՖՀՄՀԽ) նախագահ, ՌԴ ֆինանսական դիտարկման ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը արձանագրություն են ստորագրել:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ արձանագրությամբ նախատեսվում է աջակցություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ եւ ՖՀՄՀԽ ներկայացուցիչների միջեւ աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության եւ միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաեւ համատեղ մասնակցություն՝ հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին: Փաստաթղթով նախատեսվում է նաեւ  ՀՀՄՂՀԽ եւ ՖՀՄՀԽ անձնակազմերի ուսուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ