News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը: Նախագահը Սարգսյանը կարեւորել է ս.թ. մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, ներառյալ` այդ երկրների նախագահների մակարդակով 2009թ-ից ի վեր արված հայտարարություններին:

Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեւակերպումները, իրավամբ, արդար էին եւ միանգամայն համարժեք իրավիճակին:

Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին, շեշտելով, որ այդ ձեւաչափի պահպանման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ