News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքներ են տարվում ժամանակակից Թուրքիայի Կարս նահանգում գտնվող հնագույն Անի քաղաքի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News» պարբերականը:

Կարսի մշակույթի եւ տուրիզմի հարցերի վարչության պաշտոնյա Հաքան Դողանայն ասել է, որ այդ դեպքում Անին կդառնա 16-րդ օբյեկտը Թուրքիայում, որը ներառված կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

«Նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է փետրվարի 15-ին՝ մանրամասն հաշվետվություն ներկայացնելով Անիի ավերակների մասին, եւ մենք հիմա ժամանակավոր ցանկում ենք: Աշխատանքներ են տարվում՝ այն մշտական ցուցակում ընդգրկելու համար»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից խումբ կայցելի Կարս՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Նշենք, որ Անին միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղաքն էր, որի սահմաններում ընդգրկված էին նաեւ ժամանակակից Հայաստանի մի զգալի մասն ու ժամանակակից Թուրքիայի արեւելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ