News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է բենզինի շուկայում կատարված ուսումնասիրությունը, խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, մոտ մեկ ամիս առաջ ՀՀ-ում արձանագրվեց բենզինի մանրածախ գնի բարձրացում՝ 10 դրամով, ինչի հետ կապված Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել:

Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ գնագոյացման հաշվարկները կատարվել են ներմուծող ընկերությունների 2015 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալների հիման վրա. «Հանձնաժողովի դիտանցումների համաձայն, 2015 թվականի հուլիս ամսվա սկզբից բենզինի մանրածախ գինը բարձրացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով: Ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 430 դրամով: Այս հանգամանքը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխություններով»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնավորապես 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներից ընկերությունները սկսել են բենզին ձեռքբերել ավելի բարձր գներով, ինչն էլ ազդել է հետագա ամիսներին երկրի ներսում իրացման գների վրա:

«Միջազգային գների վերաբերյալ առկա պաշտոնական տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015 թվականի հունվարից ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում բենզինի գնի բարձրացում է տեղի ունենում: Օրինակ ԱՄՆ-ում 2015 թվականի մայիսին հունվարի համեմատ բենզինը թանկացել է 21 տոկոսով, եվրոպական մի շարք երկրներում եւս նկատվել է գնաճ՝ 9 % սահմանում: Մինչդեռ ՀՀ-ում նույն ժամանակահատվածում բենզինի գինը նվազել է 8,5 %-ով»,-նշեց մամուլի քարտուղարը:

Նա տեղեկացրեց, որ մեր երկրում 2015 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ գինը կազմել է 460-470 դրամ, իսկ մայիսին՝ 420 դրամ, այսինքն արձանագրվել է գնի նվազում՝ 8-10 %-ով:

«Մի կարեւոր հանգամանք եւս, Հանձնաժողովի հաշվարկները ցույց են տալիս, որ, օրինակ, ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գնի մեջ նավթի արժեքը հասնում է մինչեւ 65 %-ի, ինչի հետեւանքով նավթի գնի ազդեցությունը գնի ձեւավորման հարցում բնականաբար ավելի մեծ է, նույնը նաեւ եվրոպական երկրներում, այն տարբերությամբ, որ այնտեղ բենզինի մանրածախ գնում նավթի արժեքը մի փոքր ցածր է: Հայաստանի դեպքում նախ մենք նավթամթերքի արտադրություն չունենք, ապա մենք բենզին ներմուծում ենք հիմնականում Ռուսաստանից, եւ բենզինի մանրածախ գնի մեջ նավթի արժեքը կազմում է առավելագույնը 5-10 %: Բենզինի գների փոփոխություների վերաբերյալ հաշվարկներ իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում բենզինի ներմուծման եւ իրացման համար փաստացի կատարված ծախսերը»:

Հանձնաժողովի մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ ընկերությունների մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ իրացման մասով առկա եկամտաբերությունները էական փոփոխություններ չեն ունեցել: «Ըստ հաշվարկների, տարեկան կտրվածքով ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ իրացման գծով միջին եկամտաբերությունը կազմում է 5-9 %: ՏՄՊՊՀ-ը շարունակում է հետեւել այս շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, պարբերաբար իրականացնել գնագոյացման հաշվարկներ՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցող փոփոխությունները համահունչ միջազգային շուկայի զարգացումներին»,-ընդգծել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ