Հնդկաստանի հյուսիսում ոստիկանական տեղամասի վրա հարձակված ահաբեկիչները մի քանի մարդու են պատանդ վերցրել, հաղորդում է India Today-ը։ Նշվում է, որ հարձակման հետեւանքով զոհվել է 3 մարդ։ Առնվազն 9 մարդ էլ վիրավոր է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակմանը մասնակցել է 15 զինված մարդ։ Բացի այդ, արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ դեպքի վայրից ոչ հեռու անհայտ անձինք ականապատել են երկաթգիծը, գրում է Gazeta-ն։