News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Աբովյան փողոցի փակուղի 5 հասցեում բնակվող Զաքարյանները, որոնք ավելի վաղ ահազանգել էին, որ իրենց տունը անօրինական կերպով վերցնում են իրենց ձեռքից, այսօր՝ հուլիսի 27-ին հարկադրաբար ազատեցին իրենց տունը: Դատական ակտերի հարկադիր կատարողները Զաքարյանների բնակարանից հանեցին նրանց պատկանող ամբողջ գույքը:

«Սա իմ պապական տունն է, մայրս այստեղ է ապրում 1962ից, 63թ. էլ ես եմ ծնեվել: Այս տանն ենք ապրում ես, կինս , եղբայրս, երկու երեխաներս եւ մայրս: Ես երկար տարիներ է՝ այստեղ՝ ավտոտնակների մասում տեխսպասարկման կետ եմ կառուցել՝  օրինական դաշտում գործող: Դրանք փաստացի չեն իրացնում, բայց իրացնում են տունը, ստիպված պետք է ազատենք»,- NEWS.am-ին ասաց Արարատ Զաքարյանը:

Ընտանիքի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքն անօրինականության զոհ է դարձել: Մոտ 20 տարի առաջ Զաքարյանները պայմանագիր են կնքել կառուցապատող Վլադիսլավ Մանգասարյանի հետ՝ պայմանով, որ նույն տարածքում կառուցվելիք շենքի բակում 4 բնակարան եւ 4 ավտոտնակ ստանան իրենց տան փոխարեն:

«Սեփականատերը, համոզված լինելով, որ լավ գործարք է կնքում, համաձայնել է, որ իր տարածքն իրացվի: Բայց գործարքը կատարվելուց հետո պարզվել է, որ նման բան չի լինելու, սեփականատերը չի պատրաստվում այդ թվով բնակարան տալ: Դատական վեճի առարկա է դարձել գործը, հաշտություն է եղել ու համաձայնություն, որ տրամադրվի 3 բնակարան 4-ի փոխարեն: Տրամադրել են, պարզվել է, որ երրորդ բնակարանը պատկանում է այլ սեփականտիրոջ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Մյուս երկու բնակարանները, որ Զաքարյանները ստացել են հարեւանությամբ կառուցված շենքում, տանտիկնոջ պնդմամբ, եղել են առանց ավտոտնակի եւ ոչ բնակելի վիճակում, իրենք ստիպված են եղել իրենց միջոցներով ձեւափոխել եւ նորոգել այն: Զաքարյանները հրաժարվում էին լքել իրենց տունը։

Մեկ այլ` խարդախության գործով կալանավորված Մանգասարյանին 2009–ից ներկայացնում է նրա ընկերը` Ղևոնդ Ղալումյանը, որի պահանջով էլ ԴԱՀԿ–ն այսօր վտարեց Զաքարյաններին իրենց տնից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ