Ստամբուլի ոստիկանության վարչությունը քաղաքի հաստատություններին եւ ձեռնարկություններին նախազգուշական նամակ է հղել՝ տեղեկացնելով մոտ ժամանակներս ահաբեկչությունների հնարավոր վտանգի մասին:
Թուրքիայում իրավիճակը սրվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը կազմակերպել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, նաեւ հարավ-արեւելյան նահանգներում ոստիկանների սպանությունները, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել PKK-ն:
«Ստամբուլի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել, որ ահաբեկչական կազմակերպությունները կարող են ահաբեկչություններ իրականացնել քաղաքի հասարակական տրանսպորտում»,-ասված է նամակում, որը մեջբերում է Hurriyet թերթը:
Նամակում նշվում է, որ ահաբեկչական սպառնալիք կա նաեւ մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, պետական հաստատություններում ու ձեռնարկություններին: