News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը 2 ժամով հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Մենք միջնորդություն ներկայացրինք, որ ունենք համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են իմ պաշտպանյալի անմեղությունը: Դատարանից խնդրեցինք մինչեւ վաղը ժամանակ տալ փաստաթղթերը ներկայացնելու համար: Դատարանը, սակայն, մերժեց եւ մեզ երկու ժամ ժամանակ տվեց. խափանման միջոցի հարցը կքննարկվի ժամը 17:20-ին»,- ասաց փաստաբանը:

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ ակնհայտ միտում կա դատարանի որոշման մեջ. փաստաբանը համոզված է, որ «ինչ-որ մեկին պետք է հրատապ կալանավորել» Տիգրան Խաչատրյանին:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ