News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այն, ինչ հույներին է կարելի, թույլատրելի է նաեւ մյուսներին։ Ֆինանսական ոլորտի փորձագետներն արդեն ուշադրություն են հրավիրում Հունաստանի պետական պարտքի մի մասը ներելու դեպքում ստեղծվելիք իրավիճակի վրա եւ նախազգուշացնում դոմինոյի էֆեկտի մասին։ Այս մասին գրում է FinanzNachrichten   գերմանական պարբերականի հոդվածագիր Հանս Բերնեքերը՝ «Դոմինոյի էֆեկտ» վերտառությամբ տպագրված իր հոդվածում: Նա կարծիք է հայտնում, որ այս ցուցակում հաջորդը կլինի Ուկրաինան, որի ճանապարհը կարող են բռնել նաեւ Հայաստանն ու Վրաստանը։ Հեղինակը  չի բացառում, որ Թուրքիան իր հերթին պարտքերը  կրճատելու խնդրանք կներկայացնի։

Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Ուկրաինան Արեւմուտքի առջեւ իր  պարտքերը կրճատելու պլաններ ունի։ 4 շաբաթ առաջ Կիեւը նոր վարկ է ստացել, սակայն հիմա ցանկանում է վարկի անվանական արժեքի 40 տոկոսը կրճատել։ Ուկրաինան առաջին պարտատոմսերը պետք է մարի արդեն օգոստոսին, գրում է հեղինակը։

Ըստ հոդվածագրի՝ ամերիկացիների համար, որոնց մասնաբաժինը  ուկրաինական ֆինանսական օգնության մեջ այդքան էլ մեծ չէ, քանի որ հիմնական  ֆինանսները  տրամադրվել են Եվրոպայից, սա աշխարհաքաղաքական ծախս է, որը նա կատարել է։ Իսկ  եվրոպացիների համար նման զարգացումների դեպքում նախնական գնահատմամբ վնասը կկազմի 14-16 մլրդ եվրո։

Այս պահին պետական պարտքերը նման կերպ կրճատելու այս մարտավարությունը որդեգրող որեւէ նոր թեկնածու չկա, սակայն որոշ երկրների դեպքում նման զարգացումներ կարող են լինել։ Դրանք այն պետություններն են, որոնք լայնածավալ վարկեր են ստացել երկկողմ բանակցությունների արդյունքում, եւ որոնց պարտքերը շուկայում պարտատոմսերի տեսքով չեն գրանցվել։ Նման երկրներից են Վրաստանն ու Հայաստանը, շարունակում է Բերնեքերը։

Ինչ  վերաբերում է Թուրքիային, ապա հեղինակը կարծում է, որ նա մինչ օրս վատ պարտապան չի եղել, սակայն բարեխիղճ վճարողի համբավ էլ չունի։ Դա հատկապես վառ դրսեւորվեց թուրքական լիրայի փոխարժեքի տատանումների ժամանակ, որը շարունակում է անկայունություն դրսեւորել։  Թուրքիայում իրավիճակի սրումը բավական պայթյունավտանգ է։ Նախագահ Էրդողանը տիպիկ թուրքական քաղաքականություն է վարում։ Նա ԻՊ-ի դեմ իրականացվող ռազմական գործողությունները համատեղում է Քրդստանի աշխատավորական  կուսակցության (PKK) դեմ ներքաղաքական հարձակումների հետ։  Եթե Էրդողանը շարունակի այս քաղաքականությունը, ապա Թուրքիան իր քիչ թե շատ կայուն անվտանգությամբ կհայտնվի անկայուն պարտապանի կարգավիճակում։

Դոմինոյի էֆեկտը հայտնագործություն չէ, այն պատմական դառը փորձ է։ Դրա գայթակղությունը շատ մեծ է, որպեսզի պետությունները հեռու մնան դրանից։ Հարցն այն չէ, որ գերմանացիները շատ կամ քիչ գումար են կորցնում, այլ այն, որ պետական պարտքը պետք է արժեք ունենա, եզրափակում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ