News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, ինչպես է հնարավոր «Նաիրիտում» թանկ կաուչուկ լինի, եթե Հայաստանը նման շահավետ պայմաններով է գազ ստանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի խնդիրներին նվիրված լսումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:

«Բազմիցս ասվել ու ասվում է, որ այն պայմանները, որոնցով Հայաստանը գազ է ստանում, տարածաշրջանում ամենաշահավետներից է: Իսկ դուք մեզ հայտարարում եք, որ կաուչուկ արտադրելը շատ թանկ էր: Ինչպե՞ս դա հասկանալ:»,-վրդովված նշել է Զոհրաբյանը:

Հարցին ի պատասխան Երվանդ Զախարյանը ուղիղ պատասխան չի տվել՝ հայտարարելով, որ «տարբեր գներով կարելի է տարբեր ինքնարժեք ստանալ»:

Հիշեցնենք, որ 2013-ի դեպտեմբերին համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Հայաստանը ռուսական գազը սահմանին ստանում է 189 դոլարով՝ 1000 խմ-ի համար: Նոր համաձայնագրով, 2015-ի հունվարի 1-ից այդ գինը նվազեցվել է մինչեւ 165 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ