News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում այսօր տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդի նիստը, որը վարել է այդ խորհուրդը ղեկավարող Հովիկ Աբրահամյանը: Դժվար է հիշել, թե Հայաստանում քանի այդպիսի խորհուրդ է եղել՝ կառավարությանը կից կամ նախագահին առընթեր: Ավելի հեշտ կլինի հաշվել աստղերը: Եվ արդյունքում՝ թիվ կա աստղերին, սակայն թիվ չկա կոռուպցիայի արդյունքներին, որ շատ կոնկրետ տեսքով արտահայտվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների բանկային հաշիվների կամ գույքի հայտարարագրերի վրա:

Եվ ահա այս պայմաններում, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ կառավարությունը պատրաստ է պայքարել, վճռական է պայքարել կոռուպցիայի դեմ, նույնիսկ կոռուպցիայի ծիծաղն է երեւի թե գալիս:

Կոռուպցիայի դեմ Վրաստանում պայքարում էր Սաակաշվիլին, հիմա Սաակաշվիլին կոռուպցիայի դեմ պայքարում է Օդեսայում: Հասարակությունը այդ ամենի ականատեսն է լինում համացանցային տեսանյութերով: Իսկ մի քանի տարի առաջ մարդիկ պարզապես իրենց աչքով էին այդ պայքարի արդյունքները տեսնում, երբ մեկնում էին Վրաստան հանգստանալու եւ արձանագրում, թե ընդամենը երկու-երեք տարում ինչպես է երկիրը շեշտակի փոխել Սաակաշվիլին: Եթե այսօր էլ Օդեսայում նրա գործունեությունը ընդամենը քարոզչություն է, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանում, ապա դեմ չենք՝ թող մի քանի այդպիսի քարոզչական հոլովակ էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստեն, թող, օրինակ, Հովիկ Աբրահամյանը նույն կերպ խոսի Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի հետ, մաքսատան ղեկավարի հետ, տարբեր պատասխանատուների հետ, թող գոնե հինգ րոպեով գնան եւ Սեւանում ափը փակած որեւէ ամառանոցի կամ հյուրանոցի պատ քանդեն: Թող անեն թեկուզ ձեւի համար, այդքանը՝ այն, ինչ իբրեւ թե ձեւի համար Սաակաշվիլին է անում:

Այսինքն՝ Հայաստանում նույնիսկ ձեւի համար չեն պայքարում կոռուպցիայի դեմ, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի ձեւականությունը բավարար մակարդակի վրա չէ: Եվ եթե նույնիսկ ձեւականությունը բավարար մակարդակի վրա չէ, ապա էլ ի՞նչ բովանդակության մակարդակի մասին կարող է խոսք լինել, եթե կոռուպցիան ինքը հետեւանք է այն մարդկանց գործունեության, որոնք, իբրեւ թե, պայքարում են դրա դեմ եւ վճռական են այդ հարցում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ քիչ թե շատ բավարար, նվազագույն իրական մակարդակի պայքարն անգամ երկրում կարող է հեղափոխական փոփոխություններ առաջ բերել եւ լիովին փոխել պետության դիմագիծը, փոխել քաղաքացիների վերաբերմունքը պետության հանդեպ, փոխել տրամադրվածությունն ու երկրում առկա մթնոլորտը, փոխել մարդկանց վերաբերմունքը սեփական պետության հանդեպ, վերացնել արտագաղթի մտայնությունն ու մարդկանց ուղեղի աշխատանքը ուղղել ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ Հայաստանում ստեղծելուն: Իսկ ստեղծելու պոտենցիալն ահռելի է, պարզապես ամբողջ հարցն այն է, որ կա՛մ կոռուպցիա է ստեղծվում եւ որիշ ոչինչ, կա՛մ ստեղծվում է ամեն ինչ՝ կոռուպցիան իրապես արմատախիլ անելու դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ