News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:

Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ եւ բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը եւ հայ ժողովրդին:

Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից եւ կարեւորել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարեւորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմակերպումը: Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում, եւ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ եւ կյանքի կոչել գործնական ծրագրեր: Կողմերը նաեւ բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ Հայաստանի եւ Իրաքի դեսպանությունների ջանքերը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ