News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի իշխանություններն ու Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբները բանակցություններ են վարում վերջնական երկկողմ զինադադար հաստատելու շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, փոխանցում է Noticias RCN-ն։

«Մենք կանդրադառնանք նաեւ այլ հարցերի, որպեսզի մոտենանք երկկողմ վերջնական զինադադարի հաստատմանը, ինչն արդեն քննարկվում է»,- ասել է նախագահը, գրում է Gazeta-ն։

Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը ներկայանում են որպես ռազմա-քաղաքական կազմակերպություն, որը պայքարում է սոցիալիստական հասարակություն ձեւավորելու համար՝ հանուն երկրագնդի վրա արդարության հաստատման։

Ապստամբները իշխանությունների դեմ պայքարում են 1964թ.-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ