News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանը պաշտպանել է Վալերի Ստրելեցի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել իշխող «Հանուն եվրոպական ինտեգրման» դաշինքը ներկայացնող 52 պատգամավոր:

Դեմ են հանդես եկել Իգոր Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը  (24 մանդատ) եւ Վլադիմիր Վորոնինի կոմունիստների կուսակցությունը (21 մանդատ):

Նոր վարչապետը հայտարարել է, որ կառավարության գլխավոր առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարումն է եւ միջազգային դոնորների, մասնավորապես Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործընկերության հաստատումը:
Ստրելեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արել իշխող «Հանուն եվրոպական ինտեգրման» դաշինքը, այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնից հրաժարվել է Մայա Սանդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ