News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ավարտվել է պաշտոնատար անձանց անփութության հետեւանքով կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստի գործով նախաքննությունը:

Այս առթիվ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի  աշխատակից Սամվել Օհանյանը, նույն վարչության «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ռազմիկ Ղաբուլյանը եւ Մեսրոպ Մարտիրոսյանը, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, պատշաճ կերպով չեն կազմակերպել եւ իրականացրել կալանավորված անձի նկատմամբ հսկողությունը:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները կալանավոր Սուրեն Գ.-ի նկատմամբ մշտական հսկողություն չեն ապահովել, վերջինիս փախուստը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել, ի վերջո, ծառայության ընթացքում քնել են, ինչի հետեւանքով 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում անցնող կալանավոր Սուրեն Գ.-ին հաջողվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից  դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Օհանյանին, Ռազմիկ Ղաբուլյանին եւ Մեսրոպ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեականանփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը՝ հրապարակելով նաեւ փաստաթղթեր:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ