Ղազխստանի նախարարների խորհուրդը երեքշաբթի հայտարարել է, որ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վավերացրել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը, հայտնում է Sputnik-ը։
Ղազախստանը դարձավ վերջին պետությունը, որը վավերացրեց ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը։ Մինչ այդ փաստաթուղթը վավերացրել էին Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես նշել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ղազախստանից պայմանագրի վավերացման մասին ծանուցում կստանա, որից հետո հանրապետության հետ մաքսային սահմանները կբացվեն։