News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կողերի կոտրվածք` հարցականով եւ գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Զառիթափ գյուղի բնակիչ, 64-ամյա Հրահատ  Մարգարյանը, ում հարազատները բացատրություն էին տվել, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետեւանքով, իսկ Հ. Մարգարյանից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել` անգիտակից վիճակում լինելու պատճառով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 1-ին Հրահատ Մարգարյանն իրենց տանը մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 3-ին` Հ.Մարգարյանի հուղարկավորման օրը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նրան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Աշոտ Ս.-ն:

Բաժին բերման ենթարկված Աշոտ Ս.-ն բացատրություն է տվել, որ   հուլիսի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում, իր հարեւաններ Հ. Մարգարյանի եւ նրա որդու` 37-ամյա Արթուր Մ.-ի հետ, իրեն պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նրանց հնձած խոտը բերելու: Զառիթափ գյուղից մոտ 200 մ հեռավորության վրա ավտոմեքենան ընկել է ջրափոսը եւ տեղապտույտի պատճառով ինքը դժվարացել է մեքենան դուրս հանել: Ջրափոսից ելնելու համար Աշոտ Ս.-ն ավտոմեքենան հետ ու առաջ է տվել, իսկ Հրահատ Մարգարյանը թափքի ձախ կողմի հետնամասից փորձել է հրելով օգնել:

Ավտոմեքենայի հետ ու առաջ շարժման հետեւանքով Հրահատ Մարգարյանը վայր է ընկել,   ստացել մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքի իրական հանգամանքները թաքցրել են:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ