News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բուսաբանական այգում եւ Ծիծեռնակաբերդում այս տարվա հուլիսի բռնկված հրդեհները տեղի են ունեցել ոռոգման պակասի պատճառով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ Կարինե Դանիելյանի Երեւանը խոցելի է նաեւ սելավների ժամանակ, իսկ բնապահպանական տեսանկյունից ամենախոցելին Կենտրոն համայնքն է:

«Դա այդպես է եղել նաեւ Սովետական տարիներին: Կենտրոնը այլեւս կառուցապատել, խտացնել չի կարելի: Պետք է պատմամշակութային արժեքները պահպանել,կանաչապատել»,- նշեց Կարինե Դանիելյանը, ում կարծիքով Կենտրոն համայնքը այսօր բնապահպանության առումով խոցել է, քանի որ յուրաքանչյուր «օլիգարխ» ուզում է Կենտրոն համայնքում տարածք ունենալ:

Կարինե Դանիելյանը նաեւ նշեց, որ Հայաստանում էկոլոգիական ամենամեծ խնդիրներ ունեցող քաղաքը Քաջարանն է: Նրա խոսքով, օդը  աղտոտված է նաեւ Ալավերդի եւ Կապան քաղաքներում:

Համեմատելով Հայաստանն Անդրկովկայան մյուս երկրներիր հետ՝ նա նշեց, որ Ադրբեջանում էկոլոգիական պրոբլեմներն ավելի շատ են, իսկ Վրաստանում՝ ավելի քիչ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ո՞ր երկրներն են արդյունավետ պայքարում էկոլոգիական խնդիրների դեմ՝ բնապահպանը պատասխանեց.«Կարող եմ առանձնացնել Ճապոնիան եւ Հյուսիսային Եվրոպայի որոշ քաղաքներ, որոնք հսկայական աշխատանք են տանում եւ օդի եւ ջրի աղտոտվածության դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և պայթյունների հետևանքով մի քանի մարդ է մահացել
Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին...
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mercedes-Benz» միկրոավտոբուսը և «VAZ»-ը. կան տnւժածներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Ամենաշատ