News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիային հետ կանգնել վտանգավոր արկածախնդրությունից եւ սկսել խաղաղության բանակցություններ:

ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում ասվում է.

«Երեւանում գումարված իր արտահերթ լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն որոշել է հրատարակել հետեւյալ հայտարարությունը.

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խոր մտահոգություն է հայտնում Թուրքիայի կառավարության կողմից քուրդ ժողովրդի նկատմամբ վերջերս վերսկսված ռազմատենչ քաղաքականության վերաբերեալ:

Քուրդ ղեկավարության կողմից առաջադրված խաղաղության բանակցությունները շարունակելու փոխարեն, թրքական իշխանությունները, խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներից դժգոհ՝ «Իսլամական պետություն» խմբակցության դեմ ռազմական գործողություններ կատարելու պատրվակով իսկական պատերազմ են սանձազերծել քուրդ ժողովրդի դեմ: Մի քայլ, որը անխուսափելիորեն հանգելու է Թուրքիայի բոլոր ժողովուրդների նկատմամբ հալածանքների, ընդհանրապես մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման եւ Թուրքիայի հասարակության ժողովրդավարացման գործընթացի խափանման։

Նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր ազգությունների եւ երկրների խաղաղ գոյակցության կարեւորագույն հարցը, տարածաշրջանը զերծ պահելու համար  տագնապներից եւ անկանխատեսելի մարդկային կորուստներից՝ մենք կոչ ենք ուղղում հետ կանգնել վտանգավոր արկածախնդրությունից եւ սկսել խաղաղության բանակցություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ