News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընդհարումից հետո արդեն 2 օր է՝ իրավիճակը խաղաղ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին համայնքի բնակիչները:

«Մեր բարձրացրած աղմուկը ոնց որ թե արդյունք տվեց, հանգստացան բոլորը, հիմա խաղաղ է: Ոչ մի լարվածություն չկա»,- ասացին գյուղացիները:

Նրանք հայտնեցին նաեւ, որ օգոստոսի 11-ին առգրավված նավակներն արդեն վերադարձրել են իրենց:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ոստիկաններն ու բնապահպանության նախարարության աշխատակիցները գյուղի բնակիչներին արգելել էին ձուկ որսալ լճից, քանի որ այնտեղից ձկնորսություն կատարելու իրավունք ունի միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պատկանող ընկերությունը: Ոստիկանների եւ գյուղացիների միջեւ ընդհարում էր տեղի ունեցել, մի քանի գյուղացու փորձել էին բերման ենթարկել, սակայն գյուղացիները փակել էին ճանապարհը եւ թույլ չէին տվել:

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը Վարդան Այվազյանի ընկերությանը լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ