News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ Բելգիայում համատեղ ասուլիսի ժամանակ ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն, փոխանցում է ՈՒՆՆ-ը։

«Խաղաղության գործընթացը պետք է լինի իրական եւ ոչ թե ֆեյք։ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրերը։ Նախագահ Պորոշենկոն ԵՄ-ին կոչ է արել երկարաձգել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները»,- հայտնել է Ցեգոլկոն։

Պորոշենկոն նաեւ կոչ է արել մինչեւ սեպտեմբերի 1-ը անհապաղ դադարեցնել Դոնբասում հրաձգությունը։ «Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք մեկ շաբաթ սպասենք հրադադարի հաստատմանը»,- մեջբերել է խոսնակը Պորոշենկոյի խոսքը։

Ավելի վաղ ԵԱՀԿ ներկայացուցիչ Մ. Սայդիկը նշել էր, որ մարդասիրական հարցերով ենթախմբի բոլոր մասնակիցները համաձայնության են եկել անել ամեն բան դպրոցականների անվտանգությունն ապահովելու համար, հատկապես նրանց համար, ովքեր դպրոց են գնում Դոնբասում՝ շփման գծից ոչ հեռու։ Նրանք համաձայնության են եկել հրադադար հաստատել սեպտեմբերի 1-ից։

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ Մինսկ-3 չի լինելու։ «Ուզում եմ առանձին շեշտել, որ գոյություն չունի եւ չի ունենա ոչ մի երրորդ Մինսկ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ