News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուս գործատուներին առաջարկել են վճարել Ռուսաստանի տարածքում հանգստացող աշխատակիցների հանգստի համար այն պայմանով, որ մեկ մարդուն բաժին հասնող ծախսը չպետք է գերազանցի 50 հազար ռուբլին։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Պետդումա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Նախաձեռնության հեղինակներն են Դաշնային խորհրդի՝ սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ եւ փոխնախագահ Վալերի Ռյազանցեւն ու Իգոր Չերնիշեւը։

«Շատ ընտանիքների համար, հատկապես նրանց, ովքեր մեծ եկամուտ չունեն, դա կարող է արձակուրդը ընտանիքի հետ անցկացնելու հնարավորություն դառնալ, շփվել բնության հետ եւ ծանոթանալ մեր երկրի պատմական ժառանգությանը»,- ասված է օրինագծին  կից նամակում։

ՌԴ զբոսաշրջության դաշնային  գործակալության տեղեկություններով՝ այս տարի արտասահմանում հանգստանալու մեկնած զբոսաշրջիկների թիվը պակասել է ռուբլու անկման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ