News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

22-ամյա բրիտանացի Էնդրյու Ինգլուն մի քանի տհաճ րոպեներ է վերապրել, երբ Բլեքփուլի կենդանաբանական այգուն բնակվող Ռամոն անունով 16-ամյա օրանգուտանը փորձել է գրավել իր ընկերուհու ուշադրությունը:

Բրիտանացու սիրելին՝ լուսանկարիչ Հոլլի Գորդոնը, Metro-ին պատմել է, որ կանոնավոր կերպով այցելում է այդ այգի՝ կենդանիներին նկարելու նպատակով:

«Անսպասելիորեն նկատեցի, որ Ռամոնը սկսել է ճանաչել ինձ: Երբ ես հայտնվում էի, նա սեղմվում էր ազատավանդակի ճաղերին, նաեւ մշտապես ժպտում ու աչքով էր անում ինձ»,- պատմել է աղջիկը: Գորդոնի խոսքով, ինչ-որ պահի դա սկսել է անհանգստացնել իր սիրելիին՝ կենսաքիմիկոս Էնդրյուին:

Ամեն դեպքում, աղջկա խոսքով, օրանգուտանը երբեք չի փորձել իրեն դիպչել, այնպես որ՝ երիտասարդ բրիտանացին անհանգստանալու պատճառ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ