News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Չինաստանը պատրաստվում են առեւտրային ներկայացուցչություններ բացել։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել օգոստոսի 31-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, համաձայնագիրը թույլ կտա առավել օպերատիվ տեղեկություն ստանալ չինական շուկայի առաջարկի եւ պահանջարկի մասին, ինչը նշանակում է, որ երկկողմ տնտեսական կապերը կակտիվանան եւ կնպաստեն հայկական ապրանքների արտահանմանը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հունվար-հունիսին Չինաստանը դարձել է Հայաստանի խոշորագույն արտահանման շուկան (համախառն արտահանման 92,1 մլն դոլարը կամ 13.3 տոկոսը)։ Իհարկե դա հիմնականում պղնձի խտանյութի հաշվին, որն առաջ մեծ քանակությամբ արտահանվում էր Բուլղարիա։ Իսկ Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանման խոշորագույն շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ