News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-4-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա 11-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ամենամյա տեխնոլոգիական այս տոնը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատում է, որ ԴիջիԹեք-ն այս տարի հայկական ընկերությունների մասնակցության ավելի լայն շրջանակ է ընդգրկել։

Վարդանյանի տեղեկացմամբ՝ իրենց հաջողվել է ԴիջիԹեքում ներգրավել հայկական այն ընկերություններին, որոնք միջազգային շուկայում արդեն իսկ ունեն լուրջ հաջողություններ՝ PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», որը կներկայացնի Apple Design Award-ի մրցանակին արժանացած Shadowmatic խաղը, եւ այլն։ Ըստ Կարեն Վարդանյանի՝ եւ՜ ցուցահանդեսը, եւ՜ նման ընկերությունների ներգրավելը ժամանակակից լուծումներին հասարակությանը ծանոթացնելու հնարավորություն է տալիս։

Բավականին ընդլայնվել է ցուցահանդեսում ներկայացված կազմակերպությունների աշխարհագրությունը։ Կներկայացվեն ընկերություններ Թայվանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ՝ այլ երկրներից, ինչն էլ միջազգային փորձի փոխանակման լուրջ հարթակ է ստեղծում։ Ցուցահանդեսի ընթացքում կենտրոնացված կլինեն բջջային եւ համակարգչային խաղերի, ռոբոտաշինության մրցույթները։ Կիրականացվի հաքաթոն, այսինքն՝ խնդիր կդրվի, եւ ընկերությունները մեկ օրվա ընթացքում պետք է որոշակի պրակտիկ խնդիրներ լուծեն։ Այս նախաձեռնությունն էլ լրացուցիչ ուշադրություն կսեւեռի ցուցահանդեսի վրա։

Կարեն Վարդանյանի կանխատեսում է, որ ցուցահանդեսին կներկայացվի մոտ 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կմոտենա մինչեւ 40 հազարի։

ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշում է, որ ԴիջիԹեքի ուղերձը 2015-ին, ինչպես նախորդ տարիներին, նույնն է՝ ցուցահանդեսային երեք օրերը դարձնել տոն տեխնոլոգիական հայության համար։ ԴիջիԹեքն այն տեղն է, որտեղ հանդիպում են իրենց տեխնոլոգիական հանրության մաս համարող մարդիկ։ ԱՄՆ հաջողված տեխնոլոգիական ընկերությունների սփյուռքահայ ղեկավարներ՝ մոտ 100 հոգի, նույնպես կայցելեն ԴիջիԹեք՝ միաժամանակ մասնակցելով վազքի միջազգային կիսամարաթոնին։

Տեխնոլոգիական էքսպոյին, ինչպես նախորդ տարիներին, տեղ կգտնեն նաեւ մշակութային միջոցառումները։ Մասնավորապես, «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթը, Ազգային խաղերի ֆեդերացիան կմասնակցեն ցուցահանդեսին՝ շեշտադրելու տեխնոլոգիաների եւ մշակույթի կապը։ 

Խոսելով ՏՀՏ ոլորտին ՀՀ գործադիր իշխանության վերաբերմունքի մասին՝ ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշեց, որ նախկին կառավարության համեմատ՝ որոշակիորեն փոխվել է վերաբերմունքը ՏՀՏ ոլորտի նկատմամբ, սակայն դեռ չի հասել ցանկալի ծավալին, ինչն անհրաժեշտ է գլոբալ խնդիրները լուծելու համար։ Առայսօր չեն լուծվել ինժեներական լաբորատորիաները դպրոցներում ներդնելու ծրագիրը, ՏՏ համաշխարհային կոնգրեսը Հայաստան բերելու, կանոնավոր վճարներն իրականացնելու խնդիրները։ Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, որ կառավարությունն այդ հարցերն ի վերջո կլուծի։

Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը, որը կներկայացնի չորրորդ սերդի շարժական կապի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ