News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում երեկ՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից,  օգոստոսի 31-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի եւ հայտնել, որ Երեւանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նշված բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված Վահան Աղաջանյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքների հետքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 21-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն: Նա խոստովանել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել եւ սպանել բնակարանի հյուրասենյակի բազմոցին քնած Վահան Աղաջանյանին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ