News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել ՌԴ Ռոստովի մարզում սպանված 23-ամյա Ռաֆայել Խլղաթյանի քաղաքացիությունը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ Գլխավոր հյուպատոսարանից, սպանվածը Հայաստանի քաղաքացի է։ Սպանության առնչությամբ հետաքննություն է ընթանում, ասել են հյուպատոսարանից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա երիտասարդի նկատմամբ գազանաբար հաշվեհարդար էին տեսել նրա համագյուղացիները։ Ոստիկանության տեղեկություններով՝ անցյալ կիրակի, երբ Սինյավսկոե գյուղում նշում էին գյուղի տոնը, երիտասարդը նստել էր մեքենայի ղեկին, կորցրել ղեկի կառավարումը եւ բախվել կայանված մեքենաներին, ինչի համար նրան դաժան ծեծի էին ենթարկել։

Վնասված մեքենաների սեփականատերերի ինքնությունն արդեն պարզ է։ Նրանք բոլորը Սինյավսկոե գյուղի բնակիչներ են։ Իսկ թե ով է ծեծի ենթարկել տղային եւ նրա հորը, պարզ չէ։ Բացառված չէ, որ դրանք տեղաբնիկներ չեն եղել։ Ռոստովի մարզի քննչական կոմիտեն հայտնել է, որ կասկածյալների շրջանակն արդեն հայտնի է։ Ներկայումս միջադեպի բոլոր մասնակիցներին հարցաքննում են։ Հարուցվել է քրեական գործ «Դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք» հասցնելու հոդվածով։ Ձերբակալվել է հաշվեհարդարի մեկ մասնակից։ Հարցաքննության ընթացքում միանգամից մի քանի վկա հայտնել են, որ ճակատագրական հարվածը, որից մահացել է Ռաֆայել Խլղաթյանը, հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ.-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ