News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղ» (Game of Thrones) հեռուստասերիալը աշխարհի 173 երկրներում նույն սերիայի միաժամանակյա ցուցադրության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Ռեկորդը ճանաչվել է «Գինեսի ռեկորդների գրքի» հատուկ հանձնաժողովի կողմից եւ կընդգրկվի հերթական հրատարակության մեջ, որը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 10-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սերիալի 2-րդ սերիան՝ «Սեւ-սպիտակ տունը» (The House of Black and White), 2015թ. ապրիլի 19-ին միաժամանակ ցուցադրվել է աշխարհի 173 երկրներում։ Դրանով իսկ այն գերազանցել է «C.S.I. Հանցագործության վայրը» (CSI: Crime Scene Investigation) սերիալի սահմանած ռեկորդը, որը միաժամանակ ցուցադրվել էր 171 երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ