Իրաքի մայրաքաղաքում շինարարության մեջ աշխատող 18 թուրք բանվոր առեւանգվել են դիմակավոր անձանց կողմից։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները հայտնել են, թե Բաղդատում սպորտային համալիրի շինարարության մեջ աշխատող 18 թուրք բանվորների առեւանգել են դիմակավոր անձիք։
Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է Բաղդատում Թուրքիայի 18 քաղաքացիների առեւանգման փաստը՝ շեշտելով, որ այդ հարցով ինտենսիվ շփման մեջ են Իրաքում Թուրքիայի դեսպանության եւ Իրաքի անվտանգության մարմինների հետ։