News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում միգրանտների զանգվածային հոսքին վերաբերող օրհասական իրադրությունը ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից: Նման տեսակետ է արտահայտել «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:

«Ներգաղթը վերահսկողությունից դուրս է եկել: Կառավարությունը բացարձակապես ունակ չէ կարգավորել անլեգալ ներգաղթի խնդիրը»,- ասել է նա LCI հեռուստաալիքի եթերում:

Բացի դրանից, համարում է Լե Պենը, ֆրանսիայի իշխանությունները այս խնդիրը լուծելու «կամք չունեն»:

Ինչպես հիշեցրել է քաղաքական գործիչը, ով երկար ժամանակ աշխատել է միգրացիոն ճգնաժամի էպիկենտրոնում հայտնված Նոր-Պա-դե-Կալե ռեգիոնի տեղական իշխանության մարմիններում, միգրանտների հոսքի խնդիրը լուծելու բոլոր նախկին փորձերը ապարդյուն են եղել:

«Կառուցում էին ճամբարներ, քանդում, նորից կառուցում ... Բայց խնդիրն այն է, որ մենք չենք վերահսկում մեր սեփական սահմանները: Եվ դրա պատճառով էլ կգան եւս տասնյակ , հարյուր հազարավոր մարդիկ»,- վստահ է նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Մեկնաբանելով իրավիճակը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, որոնք ինչպես պարզվում է ՝ բացարձակապես պատրաստ չեն Բալկաններով եկող վերաբնակների զանգվածային հոսքերին, Մարին Լե Պենը հերթական անգամ ընդգծել է, որ այդ ամենի պատճառը ներեվրոպական սահմանների վերացումն է: «Շնորհակալություն Եվրամիությանը,շնորհակալություն Շենգենին, -նկատել է նա,- Շնորհակալություն ԵՄ-ին ՝  սահմանների համատարած բացման համար, որով յուրաքանչյուր երկրի արգելվում է իր սեփական սահմանն ունենալ ու վերահսկել այն»:

Լե Պենի գնահատականով ՝ երրորդ աշխարհի երկրներից ժամանող հազարավոր միգրանտներին ապաստան տրամադրելու քաղաքականությունը, որը վարում են ԵՄ առաջատար երկրները, արմատապես արատավոր է ու հանգեցնելու է իրավիճակի բարդացմանը: «Մենք այսօր արդեն կանգնած ենք միգրացիոն ջրհեղեղի առջեւ: Եվ ամեն անգամ, երբ մեկ անլեգալի օրինական կարգավիճակ ենք տրամադրում, դրանով ազդանշան ենք տալիս 10 ուրիշների, ովքեր ուզում են անօրինական ճանապարհով ժամանել ֆրանսիական տարածք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ