ԱՄՆ-ում երիտասարդը սելֆի անելիս ինքնասպան է եղել: Ինչպես տեղեկացնում է Лента.ru-ն Click2houston-ին հղումով, ԱՄՆ Հյուսթոն քաղաքի 19-ամյա բնակիչ Դելեոն Ալոնսո Սմիթը լիցքավորված ատրճանակով սելֆի անելիս, պատահաբար կրակել է: Վնասվել է երիտասարդի կոկորդը եւ զարկերակը, ինչի արդյունքում նա մահացել է:
Նշվում է, որ երիտասարդը ատրճանակը գտել է եղբոր հետ:
Տեղեկացնենք, որ որոշ հոգեբաններ միտված են չափազանց հաճախ սելֆի անողներին, կամ սելֆիզմը հոգեկան շեղում համարել: