News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի եւ Շվեդիայի բժիշկները հետազոտություն են անցկացրել, որը ի հայտ է բերել աղջիկ երեխաների ծնվելու հերթականության եւ ապագայում նրանց մարմնի զանգվածի ինդեքսի միջեւ կապը։ Ավագ քույրեր ունեցող կանայք ավելի քիչ են հակված գիրանալու եւ ունակ են ավելի առողջ սերունդ տալ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology and Community Health-ում, գրում է New Scientist-ը։

Իրենց աշխատանքում գիտնականները ուսումնասիրել են իգական սեռի երեխաների ծնվելու հերթականության եւ մարմնի զանգվածի ինդեքսի կապը։ Վերջինը որոշվում է մարմնի զանգվածի եւ հասակի հարաբերակցությամբ եւ թույլ է տալիս ի հայտ բերել ավելորդ քաշը։ Օրինակ՝ 67 կգ քաշի եւ 1.7 մ հասկի դեպքում այդ ինդեքսը հավասար է 23-ի, գրում է Lenta-ն։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 13 հազար քույրերի բժշկական տվյալները։ Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ավագ քույրերը մինչեւ 25 տարեկան դառնալը 30 տոկոսով ավելի շատ են հակված ավելորդ քաշ հավաքելուն։

Դա գիտնականները բացատրում են նրանով, որ առաջին հղիության ժամանակ արգանդի  անոթներն ավելի բարակ եւ թույլ են լինում, եւ հետեւաբար երեխան ավելի քիչ սննդարար նյութեր է ստանում։ Առաջնեկներն ավելի քիչ քաշ են ունենում, քան  նրանց հաջորդող երեխաները, բայց հետագայում սննդի մեծ քանակով լրացնում են այդ բացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ