ՀՀԿ-ն արդեն քննարկել է Արփինե Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին նշանակելու հարցը։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
«Մենք արդեն քննարկել ենք հարցը, որ նա պետք է նախարար նշանակվի»,- ասել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը հուլիսի 14-ից ՝ Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո, թափուր է։