News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում 41 մարդու թունավորման փաստով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի քր.օր.-ի 277 հոդվածի հատկանիշներով, որը պատասխանատվություն է ենթադրում սանիտարա-համաճարակային նորմերի խախտման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը ստուգումներ էր անցկացրել եւ պարզել, որ «Գեղամա» ռեստորանում 41 մարդու թունավորման պատճառը ռեստորանի աշխատանքային կազմի անպարտաճանաչ աշխատանքն է:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկ, ինչով եւ պայմանավորված էր սննդային թունավորումը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը` 3-րդ հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ