Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգեւատրել են։
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է կայացրել Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգեւոր արժեքների պահպանման, զարգացման եւ տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգեւատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Իսկ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման, զարգացման եւ տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին պարգեւատրել է Պատվո շքանշանով: