News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ, երբ ադրբեջանական կողմը կրակում է, հայկական կողմը պետք է որոշ ժամանակով սառեցնի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայկական ծագում ունեցող ամերիկյան հրապարակախոս, «Կալիֆորնիա կուրյեր» ամերիկյան թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, լկտի քայլեր է անում: «Նրանք կրակում են մեր խաղաղ բնակիչների վրա, ու մենք ժամանակ առ ժամանակ պատասխանում ենք նրանց կրակոցներին: Այսպես շարունակել չի կարելի: Կամ նրանց կրակոցների դեպքում մենք պետք է հարյուրապատիկ շատ կրակ բացենք, ինչը վատ է ու կհանգեցնի լարվածության ուժգնացմանը, կամ էլ առաջարկում եմ պետական ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ մենք չենք կարող բանակցել ու միաժամանակ պատերազմել: Մենք կամ պետք է բանակցենք, կամ պատերազմեն»,-շեշտեց Հարութ Սասունյանը: Հայաստանի ղեկավարությունը, առաջարկում է նա, պետք է հայտարարի. «Հաջորդ անգամ, երբ ադրբեջանցիները կկրակեն, մենք կսառեցնենք բանակցությունները օրինակ երեք ամսով»: «Եթե ադրբեջանական կողմը շարունակի կրակել, ապա բանակցությունները կսառեցնենք մեկ տարով, երկու տարով: Բանակցությունների սառեցումից ադրբեջանցիներն էլ տուժելու, քանի որ նրանք մեզանից ինչ- որ բան են ուզում ստանալ: Իսկ մենք ստանալու ոչինչ չունենք, մենք արդեն ազատագրել են մեր հողերը ու հանգիստ ապրում ենք այնտեղ: Եթե նրանք շարունակեն կրակել, մենք կդադարեցնենք բանակցությունները ու նրանք ոչինչ չեն ստանա»,- նշեց Հարութ սասունյանը, շեշտելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: «Եթե ադրբեջանցիները պատրաստ լինեին պատերազմի, ապա հենց այսօր կհարձակվեին: Մենք վախենալու ոչինչ չունենք: Մենք չենք ասում,թե դեմ ենք բանակցություններին, բայց մենք միջազգային համայնքին ասում ենք, որ մեզ համար անընդունելի է բանակցություններ վարելն ու միաժամանակ պատերազմելը»,- ամփոփեց Հարութ Սասունյանը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ