News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջուկային հարձակումն անվտանգության ծայրահեղ միջոց է, եւ որոշ դեպքերում կարող է արդարացված լինել: Ըստ Independent-ի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ի պատասխան լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարությանն այն մասին, որ ինքն այլ երկրի դեմ ատոմային ռումբ չէր գործածի: Այդ պատճառով հարկավոր է 100 մլրդ ֆունտ ծախսել կամ ռազմական բյուջեի մեկ քառորդը՝ Trident ատոմային սուզանավերի համակարգերի թարմացման համար:

«Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի դեպքեր կան: Եվ եթե այլ պատասխան տաք, ապա դուք, անկեղծ ասած, խարխլում եք ազգային անվտանգությունը»,- հայտարարել է նա:

Պարբերականի փոխանցմամբ, բրիտանական ատոմային սուզանավերի մարտագլխիկներն 8 անգամ ավելի հզոր են Հիրոսիմայի եւ Նագասակիի ժամանակաշրջանի ատոմային ռումբերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ