News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Apple-ը եւ Google-ն արդեն երրորդ տարին անընդմեջ դարձել են աշխարհում ամենաթանկարժեք բրենդները: Այդ մասին է վկայում Interbrand Corp.-ի  հաշվետվությունը 2015-ին աշխարհի ամենաառաջատար 100 բրենդների մասին:

Interbrand-ի տվյալներով, Apple բրենդի արժեքը 43 տոկոսով աճել է եւ կազմել 170,276 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Google-ն է, որի արժեքն աճել է 12 տոկոսով՝ հասնելով 120,31 մլրդ դոլարի:

Coca-Cola-ն, որին հաջողվել էր 13 տարի մնալ առաջատարի դիրքում, մինչեւ 2013 թվականը, հիմա զբաղեցնում է 3-րդ տեղը, որի բրենդի արժեքը նվազել է 4 տոկոսով եւ կազմել 78,42 մլրդ դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Առաջին տասնյակում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի 6 ընկերություններ: Բացի Apple-ից ու Google-ից թոփ-10-ում են հայտնվել Microsoft-ը (4-րդ տեղ, 67,67 մլրդ դոլար), IBM-ը (5-րդ տեղ, 64,1 մլրդ դոլար), Samsung-ը (7-րդ տեղ, 45,3 մլրդ դոլար), Amazon-ը (10-րդ տեղ, 37,95 մլրդ դոլար):

Առաջին տասնյակում են նաեւ Toyota-ն (6-րդ տեղ, 49,05 մլրդ դոլար), General Electric-ը (8-րդ տեղ, 42,27 մլրդ դոլար) եւ McDonald's-ը (10—րդ տեղ, 39,81 մլրդ դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ