News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տարակուսանք է հայտնում ՀՀ դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության անճշտությունների եւ գնահատականների կապակցությամբ:

Հայղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակիչների` 2010թ. հուլիսի 19-ի բողոքի ակցիայի գործով իրականացված նախաքննությանը եւ դրա վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված «Ժառանգություն» խմբակցության օգոստոսի 25-ի պաշտոնական նամակին վերաբերող մամլո հաղորդագրությունը, որ տեղադրված է դատախազության պաշտոնական կայքէջում, էապես տարբերվում է օգոստոսի 26-ի տպագիր մամուլում տարածվածից:

«Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության թե վերնագրում, թե վերջաբանում տեղեկացվում է, որ հիշյալ բողոքի ակցիայի կապակցությամբ «նյութերի նախապատրստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է» (http://www.genproc.am/am/49/item/6353/): Մինչդեռ տպագիր մամուլով տարածված հաղորդագրության մեջ հայտնվում է, թե «նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է» (օրինակ, «Հայոց Աշխարհ», «Առավոտ» 26 օգոստոսի, 2010թ.)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Խմբակցությունը կարծում է, որ որեւէ հարցով, առավել եւս` հասարակական նման հնչեղություն ունեցող գործով հաղորդագրություն տարածելուց առաջ «կարելի էր ոստիկանությունից ճշտել այդ գործի առթիվ կայացված վերջնական որոշումը, այնուհետեւ ստուգել կայքէջում եւ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունների նույնությունը եւ զերծ մնալ հանրությանը միմյանց հակասող տեղեկություններ փոխանցելուց»:

Բայցեւայնպես, խմբակցությունը ուզում է հավատալ, որ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը ճշմարիտն է, եւ հույս ունի, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումից հետո իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած մեր համաքաղաքացիները, ապօրինի թե օրինական եղանակներով, չեն հրավիրվի ոստիկանություն եւ չեն ենթարկվի քննիչների տարատեսակ հոգեբանական ճնշումներին կամ հարցաքննություններին: Սակայն, հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբակցությունը տեղեկացնում է, որ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված նամակը բաց նամակ կամ հայտարարություն չէ, ինչպես այն որակել է դատախազության մամուլի ծառայությունը: Այն պաշտոնական նամակ է, որը ԱԺ համապատասխան ծառայությունով ՀՀ Գլխավոր դատախազին ուղարկելուն զուգընթաց հրապարակվել է լրատվամիջոցներով` հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը: Իսկ նման պաշտոնական գրությունները «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ենթադրում են պաշտոնական պատասխան, որը կարող է ուղեկցվել մամուլի հաղորդագրություններով:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Արգիճի գետի ամենամեծ վտակի` Գայլաձորի հունը փոխելու դեմ բողոքող 5 գյուղերի բնակիչների դեմ կատարվող գործողություններին: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ըստ «Էկոլուր» ՀԿ-ի, Վերին Գետաշենի բնակիչներին օգոստոսի 25-ին կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով՝ առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ  քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդուց բաղկացած ցանկ, ովքեր պետք է հարցաքննվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ