Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Լ.-ին տեսակցության եկած քաղաքացի Դ.Հ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 31.5 գրամ կանաչավուն զանգված:
ՔԿՎ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: