News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը կարող է վերանայել առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության հարցը։ Ինչպես գրում է contact.az-ը, այս մասին հայտնել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին։

Նրա խոսքով՝ «Մուսավաթ» կուսակցության անունից առաջադրված ավելի քան 70 թեկնածուներից այսօրվա դրությամբ գրանցվել է ընդամենը 12-ը։  Եվս 12 հեղինակավոր մուսավաթականների դիմումները մերժվել են։ Հաջիլիի խոսքով՝ մինչ այս պահը չի գրանցվել ոչ մի ընդդիմադիր կին պատգամավորական թեկնածու։ Հաջիլին  նշել է, որ ստորագրահավաքների ժամանակ «Մուսավաթի» ակտիվիստների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

Ինչպես պնդում է Արիֆ Հաջիլին, նախընտրական մթնոլորտը, գործող օրենսդրությունը թույլ չեն տալիս ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։ «Երկրում ասես թե ընտրություններ չկան։ 8 համազգային հեռուստաալիքներից ոչ մեկը ընտրությունների մասին հաղորդում չի պատրաստում։ Հաղորդումներ չկան անգամ իշխող կուսակցության մասին։ Բոլոր ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանության հսկողության տակ, չկա անկախ լրատվամիջոց, չի ապահովվում հավաքների ազատությունը»,- նշել է Հաջիլին։

Միաժամանակ, «Մուսավաթը» ընտրություններին մասնակցելու հարցը դեռ պետք է քննարկի։ Այդ որոշումը կկայացվի հոկտեմբերի 10-ին՝ կուսակցության նիստի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Ամենաշատ