News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգական Հարություն Համբարյանի հայրը որդու մահվանից 5 ամիս անց չի էլ պատկերացնում, թե ինչը կարող էր որդու մահվան պատճառ հանդիսանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Հրայր Համբարյանը՝ նշելով, որ որդու գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

«Մտքովս հազար բան է անցնում, բայց ինչ իմանամ՝ ինչ է իրականում եղել, ոչ մեկն էլ ճիշտը չի ասում: Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. ոչ ինքն էր ուրիշի գործերին խառնվում, ոչ էլ ուզում էր՝ ուրիշն իր գործերին խառնվեր: Կոնֆլիկտային բնավորություն չուներ, շատ հանգիստ էր, իր հարցերն ինքնուրույն էր լուծում, ոչ մեկին չէր անհանգստացնի, չգիտենք՝ ինչ ա եղել իրար մեջ, որ նման դեպք է պատահել»,- ասաց նա:

Հարություն Համբարյանի հայրը հերքում է ինքնասպանության վարկածը՝ ասելով, որ իր որդին երբեք նման քայլի չէր դիմի:  Նա պնդում է, որ իրենք վճռական են տրամադրված եւ ամեն ինչ անելու են, որ որդու մահվան դեպքով ճշմարտությունը պարզվի:

«Գիտենք՝ նման դեպքերում ինչպես է լինում, բայց մենք մինչեւ վերջ պայքարելու ենք ճշմարտությունը պարզելու համար»,- ասաց մահացած զինծառայողի հայրը:

Նշենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային որ Դ. Հարությունյանը,  խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել եւ բռնություն է գործադրել զինծառայող Հ. Համբարյանի նկատմամբ։

Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել:

Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասովեւ 360-րդ հոդվածի 1-ին մասով: Զինդատախազության խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը նախ մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ապա Վերաքննիչ քրեական դատարանը եւ մեղադրվող զինծառայողը շարունակում է իր զինվորական ծառայությունը նույն զորամասում:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ