News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել:

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել: «Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին կանխատեսել էր, որ նախագահականում Գյումրիի քաղաքապետի հավակնորդների մրցույթ է հայտարարված:

Իհարկե, Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցությանը իրեն չհրավիրելու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում, քանի որ կարծում է, որ ֆորմատն է այդպիսին եղել, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երեկ Սերժ Սարգսյանը շարունակել է սեպտեմբերի 24-ին Գյումրիում սկսած «խաղը» եւ այդ քաղաքի իշխանական կլանների պարագլուխներին եւս մեկ անգամ հասկացրել, որ Ս. Բալասանյանի պաշտոնը «թափուր» է:

Մյուս կողմից էլ երեկվա խորհրդակցությամբ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի սկիզբը՝ ընտրողներին հաճոյանալու գործընթացը սկսելով հենց Գյումրիից, քաղաք, որտեղ վերջին տարիներին իշխանությունները մշտապես պարտվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ