ԱՄՆ Թեքսասի նահանգի մաքրիչ նյութերի գործարանում պայթյունից եւ դրան հաջորդած հրդեհից 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել կոնտեյներները քիմիկատներից մաքրող գործարանում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, որոնք փորձում են մարել հրդեհը, գրում է ՏԱՍՍ-ը։
Գործարանի մոտ 30 աշխատակից տարհանվել է, նրանցից մեկը վիրավորվել է։ Քիմիական նյութերից տուժել է 2 հրշեջ։
Միջադեպի պատճառները պարզվում են։