News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Արդրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, իր անզգուշության հետեւանքով է հոկտեմբերի 7-ին վրաերթի ենթարկվել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Ջուլիետա Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անզգույշ է եղել փողոցն անցել:

«Պատահականություն էր, չնկատեցի, անցումն էի անցնում, ինքն էլ երեւի անզգույշ էր քշում: Երկու հոգու անզգուշություն, եւ վրաերթի ենթարկվեցի: Վարորդը շտապօգնություն կանչեց, հետս էր երեկ ամբողջ ընթացքում: Անհանգստանում էր, շատ լավ մարդ էր»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Վիրաբյանը:

Ջուլիետա Վիրաբյանը ստացել է ազդրի վզիկի կոտրվածք: Այս պահին կնոջը հետազոտում են: Հետազոտությունց հետո պարզ կլինի` վիրահատություն անհրաժեշտ է, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին, 08։50–ին, փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել Վահան Մարտիրոսյանի մայրը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանը, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այժմ հիվանդասենյակում է:

Հիշեցնենք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ եւ երեխայի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել:

Մինչեւ Ադրբեջան փախչելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ինչն ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ