News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում ռեկորդային անտառային հրդեհը, որի հետեւանքով չորս մարդ էր մահացել, նույնքան էլ մարմնական վնասվածքներ էին ստացել, վերջնականապես մարվել է։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։  Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու բռնկված հրդեհը մոլեգնում էր գրեթե մեկ ամիս։

Valley Fire անունը ստացած հրդեհը ոչնչացրել էր ավելի քան 2 հազար շինություններ։ Կրակից տուժել էին ոչ միայն Նապա եւ Սոնոմա քաունթիների անտառները, այլեւ հռչակավոր խաղողի այգիները, որոնք գտնվում են Սան Ֆրանցիսկոյից 110 կմ դեպի հյուսիս։

Հրշեջները հայտարարում են, որ այս հրդեհը դարձել է ամենախոշորներից մեկը Քաիֆորնիայի ողջ պատմության ընթացքում։ Տեղական իշխանությունները հարկադրված են եղել տարհանել 20 հազարից ավելի մարդու։ Զոհված չորս անձանցից մեկը հաշմանդամություն ունեցող մի կին էր, որը չէր կարողացել լքել իր տունը եւ մնացել էր կրակի թակարդի մեջ։ Բոլոր վիրավորները հրշեջներ են, որոնք մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին։

Քալիֆորնիայում հրդեհների ընթացիկ սեզոնը հատկապես ինտենսիվ է եղել, նահանգն արդեն չորս տարի պայքարում է կործանարար երաշտի դեմ։ Ծառերն այնքան չոր են, որ անգամ մեկ կայծից բոցավառվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ